Թուրքիայում ապրող բոլոր ազգություններին ներկայացնող «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության թուրք համանախագահ Էրթուղրուլ Քյուրքչուն զարմացնում է քաղաքացիներին իր «ծառայողական» փոխադրամիջոցով։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Մերսինից ընտրված պատգամավոր, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահ Էրթուղրուլ Քյուրքչուն ամեն օր խորհրդարան է գնում հեծանիվով։

Էրթուղրուլ Քյուրքչուն ճանապարհին իր հետ զրուցող զարմացած քաղաքացիներին պատմում է, որ ինքը հեծանիվ վարում է արդեն 4 տարի։

Նշենք, որ ապրիլի 24-ի ուղերձում «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդներ Էրթուղրուլ Քյուրքչուն եւ Սեբահաթ Թունջելը խստորեն քննադատել էին Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը եւ իրենց ցավակցությունը հայտնել հայ ժողովրդին։