Չինաստանի հյուսիսարեւմտյան Սինցզյան նահանգի մայրաքաղաք Ուրումչի քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, փոխանցում է «Սինհուան»:

Պայթյունը տեղի է ունեցել բաց շուկայում` քաղաքային այգու հարեւանությամբ, տեղի ժամանակով 8:00-ին:
Ըստ ականատեսների`  երկու մեքենա բախվել են բանջարեղենի շարքերին: Մեքենաներից  պայթուցիկ են դուրս նետել:
Մարդիկ կատարվածի լուսանկարներն են տեղադրում Weibo միկրոբլոգների ցանցում: Մի քանիսում երեւում է, թե ինչպես է տարածվում կրակը: Մյուսներում  նկատվում է առնվազն երեք հրշեջ մեքենա:

Տեղի լրատվամիջոցները, վկայակոչելով ականատեսներին, հայտնում են մի քանի պայթյունների մասին: 
Պայթյունի հետեւանքով կան զոհեր եւ տուժածներ: Նրանց ճշգրիտ թիվը դեռ պարզ չէ: Մարդկանց սկսել են հիվանդանոց տեղափոխել:

Սինցզյանը Չինաստանի արեւմտյան հատվածում է` Միջին Ասիայի սահմանին: Նահանգի բնակչության 45%-ն ույգուրներ են, որոնք իսլամիստ են: