Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության  առաջնորդ Վալերի Բոլոտովը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կոչ անելով խաղաղապահ զորքեր մտցնել հանրապետության տարածք, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Նա դա հիմնավորում է նրանով, որ «ուկրաինական զորքերը ագրեսիայի ակտ են իրականացրել խաղաղ բնակիչների նկատմամբ»:

Բոլոտովը նշել է, որ ԼԺՀ-ն բավարար ուժեր չունի դիմակայելու, ուստի հույս ունեն, որ Ռուսաստանը խաղաղապահ զորքեր մտցնելու որոշում կկայացնի նախքան տարածաշրջանում կսկսվի  «Ուկրաինայի կառավարության կողմից ստեղծվող հումանիտար աղետը»:

ԼԺՀ-ի առաջնորդը նաեւ հրաման է ստորագրել «պատերազմական դրություն հայտարարելու» մասին եւ մոբիլիզացիա հայտարարել: 

Լուգանսկում արդեն մի քանի ժամ  բախումներ են ընթանում Ուկրաինայի Ազգային գվարդիայի մարտիկների  եւ «Հարավ-արեւելքի բանակի» միջեւ:

Հաղորդվում է, որ Լուգանսկի հյուսիսում գտնվող Լիսիչանսկում մարտի հետեւանքով կան վիրավորներ ապստամբների շրջանում եւ զոհեր՝ուկրաինացի ուժայինների շրջանում: