Հնդկաստանի Կերալա նահանգում ծովափին անհայտ երիտասարդ զույգը ստիպել է 11-ամսյա դստերը թռչել պարաշյուտով, որը պարանի միոջցով կապված է եղել մոտորանավակին: Հետո զույգը այդ տեսանյութը տեղադրել է համացանցում, հաղորդում է Mirror-ը:

Տեսանյութը վրդովմունք է առաջացրել շատ դիտողների մոտ, տեղի ոստիկանությունը գործ է հարուցել երեխայի հանդեպ դաժան վերաբերմունքի փաստի առթիվ:

Միջադեպի ականատեսները նշել են, որ երեխան բարձր ձայնով լալիս էր, երբ նրան նստեցնում էին պարաշյուտի մեջ, իսկ թռիչքի ամանակ վախից թափահարում էր ոտքերը:  Ականատեսների վկայությամբ՝ երեխան ֆիզիկական վնասվածք չի ստացել, հաղորդում է Lenta.ru-ն: