Մայիսի 24-ին, ժամը 10.22-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի «Երեւան Սիթի» սուպերմարկետի՝ Փակ շուկայի տարածքում ռումբ է տեղադրված (ֆոտոռեպորտաժ):

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ, ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 10.44-ի դրությամբ մոտ 200 քաղաքացի տարահանվել է շուկայի տարածքից:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ շենքը բոլոր կողմերից մեկուսացված է ժապավեններով։ Ներսում միայն ԱԻ աշխատակիցներն են։ 

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am