Կրասնոդարում տղամարդը հրդեհել է զուգընկերուհուն, որը հրաժարվել է իր հետ ամուսնանալ: Դեպքը տեղի է ունեցել կնոջ խանութում:

Քննության տվյալներով՝ 56-ամյա տղամարդը ապրում էր 52-ամյա կնոջ հետ: Տղամարդը պնդել է, որ ամուսնանան, մինչդեռ կինը հրաժարվել է իրավաբանորեն գրանցել իրենց հարաբերությունները: Այդ թեմայովբ հերթական վեճի ժամանակ տղամարդը հեռացել է տնից՝ խոստանալով սպանել կնոջը եւ հրդեհել խանութը:

Վաղ առավոտյան նա դյուրավառ հեղուկով լի տարայով եկել է խանութ, հեղուկը լցրել պատերին ու հրդեհել: Կրակն արագ տարածվել է տարածքում եւ անցել մարդկանց վրա, որոնք դուրս են նետվել փողոց:

Դեպքի վայր ժամանակ բժիշկները արձանագրել են կնոջ մահը՝ այրվածքներից: Հաջորդ օրը մահացել է նաեւ տղամարդը, որը նույնպես այվրածքներ էր ստացել, հաղորդում է Lifenews-ը: