Քալիֆորնիական Ֆրեզնո քաղաքի հայկական համայնքը ԱՄՆ-ում Հիշատակի օրը հավաքվել էր երկու գերեզմանոցներում, որպեսզի նահատակների հիշատակին սգո արարողություններ անցկացնի: Այդ մասին գրում է «The Fresno Bee» թերթը:
Օրը սկսվել է «Արարատ» գերեզմանոցում հոգեհանգստի արարողությամբ, որտեղ հուղարկավորել են անհայտ հայի մնացորդները, ում 1915թ.-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության ընթացքում մահացու տանջանքների էին ենթարկել: Մոտ 25 մարդ է մասնակցել ժամերգությանը:
Նմանատիպ արարողություն է անցկացվել «Մասիս-Արարատ» գերեզմանոցում: Ժամերգությունն անցկացվել է Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի մոտ: Հուշարձանը կանգնեցվել էր ազգային հերոսի պատվին, ով վերականգնել էր արդարությունը Ցեղասպանության մեջ մեղավոր թուրք գործչի հանդեպ: Հոգեւորականն Աստծուց խնդրել է օրհնել բոլոր նրանց, ովքեր զոհվել են հանուն իրենց երկրի, հանուն հայերի, հանուն Հայաստանի անկախության:











