Մայիսի 28-ի առավոտյան` ժամը 10:00-ին, Դոնեցկի կենտրոնով, Ռուսաստանի դրոշի ներքո, ռազմական տեխնիկայի եւ աշխարհազորայինների շարասյուն է անցել:
Ականատեսների վկայությամբ, Պանֆիլովի փողոցի երկայնքով` Արտեմի փողոցի ուղղությամբ, զրահագնացների, շտապ օգնության մեքենաների, երկու ավտոբուսների եւ ԿամԱզ բեռնատարների ու խոշոր տրամաչափի գնդացիրներ տեղափոխող կցասայլերի կազմով շարասյուն է անցել, հաղորդում է «Նովոստի Դոնբասա»-ն:
Շարասյունն այնուհետ հատել է քաղաքի կենտրոնը եւ Խաղաղության պողոտայով Մակեյեւկայի Կրասնոգվարդեյսկի շրջանի ուղղությամբ շարժվել: Այնտեղից ճանապարհը կիսվում է կամ` դեպի Մակեյեւկա, կամ էլ` Մոտելի շրջանի ուղղությամբ, հաղորդում է «Դոնեցկիե վեստի» գործակալությունը:











