ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կոչ է արել ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, որն ապաստան է ստացել Ռուսաստանում, «համարձակություն ունենալ» եւ վերադառնալ ԱՄՆ:

«Եթե Սնոուդենն ուզում է այսօր վերադառնալ ԱՄՆ, ապա մենք կանենք այնպես, որ նա հենց այսօր թռչի ԱՄՆ»,-ասել է Քերրին:

«Մենք ուրախ կլինեինք, եթե նա վերադառնար: Նա պետք է վերադառնա, հենց այդպես պիտի վարվի հայրենասերը: Հայրենասերը ապաստան չէր փնտրի Ռուսաստանում կամ Կուբայում կմա մեկ այլ երկրում: Հայրենասերը կներկայանար ամերիկյան ժողովրդին»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

«Եթե ԱՄՆ-ն իր համար այդքան կարեւոր է, եւ նա հավատում է Ամերիկային, ապա նա պետք է հավատա նաեւ ամերիկյան դատական համակարգին»,-ընդգծել է ամերիկացի դիվանագետը:

Ավելի վաղ VBC-ին տված հարցազրույցում Սնոուդենը ասել էր, որ Ռուսաստանում ապաստան է խնդրել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը չեղյալ է հայտարարել իր անձնագիրը: