Դոմոդեդովոյի դատարանում հրապարակվել է 36-ամյա «օրենքով գող» Արտյոմ Սարգսյանի գործով դատավճիռը: Սարգսյանը մեղադրվում էր թմրանյութեր պահելու մեջ: Նա դատապարտվել է մեկ տարվա պայմանական ազատազրկման: 

Հիշեցնենք, որ Արտյոմ Սարատովսկին, ինչպես նրան ճանաչում են քրեական շրջանակներում, ձերբակալվել էր ապրիլի 19-ին «Դոմոդեդովո» օդանավակայանի մերձակայքում, մեկուկես գրամ հերոինով:

Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր նշանակել գրավը, հաղորդում է «ՊրայմՔրայմը»:

Նշենք, որ սա Սարգսյանի երկրորդ դատվածությունն է: 2005թ. նա դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման, սակայն ճաղերի ետեւում անցկացրել էր միայն կես տարի: