Վազքից ու սյունը  բարձրանալուց հոգնած արջն ավլի լավ բան չի մտածել, քան ննջել էլեկտրասյան  վրա Կանադայի Սասքաչեւան շրջանի Շելբրուք քաղաքում:

Սյան վրա բարձրանալ արջը որոշել է շներից ազատվելու համար, որոնք իրեն էին հետապնդում: Սյան վրա բարձրանալիս ծուռթաթը բարոյապես ու ֆիզիկապես այնքան է հոգնել, որ որոշել է ննջել: Իրեն զգալով անվտանգության մեջ՝ նա ակնթարթորեն քնել է: Երկար հանգստանալ արջին թույլ չեն տվել: Դեպքի վայր են հասել քաղաքի էլեկտրամատակարարման համար պատասխանատու ընկերության աշխատակիցները, որոնք պատրաստվել են իջեցնել կենդանուն, հաղորդում է «Mail Online»-ը:

Բարեբախտաբար, այն պահին, երբ աշխատակիցները պատրաստվել են կրակել, արջն արթնացել է եւ որոշել ինքնուրույն ցած իջնել:

«Արջն ամենավերեւում էր, այն ժամանակ, երբ մեր խումբը դեպքի վայր է հասել: Ամենայն հավանականությամբ, տեղը հարմար էր եւ որոշել էր մի փոքր ննջել»,- ասել է աշխատակիցներից մեկը:

Բարեբախտաբար արջն ինքնուրույն է իջել, չի վնասել էլեկտրասյանն ամրացված լարերը, հաղորդում է «FedPost.ru»-ը