Ուշագրավ զրույց է տեղի ունեցել այսօր՝ հունիսի 6-ին, «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից քննություն հանձնող շրջանավարտ մի աղջկա եւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի միջեւ, որը վաղ առավոտյան՝ մինչեւ քննության մեկնարկը, այցելել էր ԵՊՀ-ում բացված քննական կենտրոն։
Տեղեկանալով, որ աղջիկը դիմել է մշակույթի բաժին եւ մտադիր է դառնալ մշակութաբան, Աշոտյանը հարցրեց. «Շատ ապրես։ Ծնողները չե՞ն ասել՝ ինչ գործ ունես, էնտեղ փող չկա։ Գնա տնտեսագիտական, իրավաբանական»։
Դիմորդը ծիծաղելով պատասխանեց, որ իր ընտրած ոլորտում նույնպես փող կա։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











