Չինացի գիտնականներին հաջողվել է ուսումնասիրել գնդաձեւ կայծակի  հիմնական տարրերի քիմիական  կազմը: Դրանք հիմնականում սիլիցիումը, երկաթը եւ կալցիումն են:

Չինացի ֆիզիկոսները հայտարարել են, որ  իրենց հաջողվել է հաստատել  2000 թ. նորզելանդացի գիտնական Ջոն Աբրահամսոնի առաջ քաշած տեսությունը, ըստ որի՝ գետնին կայծակի հարվածելու ժամանակ  ջերմաստիճանի հանկարծակի եւ ուժեղ բարձրացումը հողից գոլորշիացնում է սիլիցիումի, երկաթի եւ այլ տարրերի օքսիդները: Իսկ հարվածի ալիքը կուտակված գազն օդ է արտանետում՝ գնդի տեսքով: Ըստ չինացի ֆիզիկոսների՝ գնդաձեւ կայծակի գաղտնիքը բացահայտված է, փոխանցում է RT-ն:

Պարզվել է նաեւ, որ գնդաձեւ կայծակի փայլատակումների տատանումները կազմում են 100 հերց՝ չնայած որ պետք է երկու անգամ քիչ լինեն: Չի բացառվում, որ հավելյալ 50 հերցն ավելացնում են հարեւանությամբ գտնվող էլեկտրալարերը: Դա էլ կարող է դառնալ անսովոր մեծ չափի գնդաձեւ կայծակի պատճառ: Սովորաբար այն կազմում է մեկից մինչեւ մի քանի տասնյակ սանտիմետր: