Երեւանի բնակիչ, 43-ամյա Արամ Ասլանյանը մեղադրվում է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ թմրանյութ տանելու մեջ:
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 2-ին, ժամը 15:00-ի սահմաններում: Տաքսու վարորդ Արամ Ասլանյանը «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալներից մեկի համար «պերեդաչի» է բերել՝ յոգուրտ: Հիմնարկի աշխատակիցները, բացեով յոգուրտի տարան, հայտնաբերել եւ առգրավել են պոլիէթիլենով փաթեթավորված երկու փաթեթ: Դրանցից մեկում առկա է եղել դարչնագույն զանգված, իսկ երկրորդում՝ B-8 գործարանային գրառմամբ սպիտակ գույնի երեք ամբողջական դեղահաբ եւ երկու կտոր:
Ոստիկանությունում արդեն Արամը պատմել է, թե տեղյակ չի եղել, որ անօրինական զանգված կա տարայի մեջ:
Հայտնաբերված զանգվածները փաթեթավորվել եւ ուղարկվել են փորձաքննության:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











