Գորիսի քաղաքապետի ընտրություններում, մի շարք ընտրատեղամասերում հերթեր են առաջացել, ընտրողների հոսքը գնալով ավելանում է:

թիվ 37/3 ընտրատեղամասում քաղաքացին փորձել է 3-րդ անգամ մտնել քվեախցիկ:

Հանձնաժողովի անդամը նկատել է եւ կանխել: Քաղաքացին մեկ անգամ ինքն է ընտրել, ապա օգնել մեկ ուրիշին, երրորդ անդամ օգնելու փորձ է կատարել, որը նկատել է հանձնաժողովի անդամ Սեւադա Խոջաբաղյանը:

37ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ընտրողների 13 տոկոսն արդեն կատարել է իր քաղաքացիական պարտքը:

«Ես ազատ քաղաքապետ եմ ընտրել, ով կկարողանա ազատ  որոշումներ կայացնել, կկարողանա համագործակցել ժողովրդի հետ: Հուսով եմ ընտրությունների ընթացքը խաղաղ կլինի և Գորիսի հասարակությունը իր քաղաքացիական պարտքը կկատարի»,- ասաց Գորիս քաղաքի բնակիչ Արամ Մուսախանյանը:

Գորիսեցիների կարծիքները՝ տեսանյութում