Ամերիկացին որոշել է անակնկալ մատուցել հորը՝ նրա 57-ամյակին նվիրել «'57 Chevy Bel-Air» մեքենա, ինչի մասին նա երազել էր ողջ կյանքում: Իրադարձության մասին հոլովակը մեկ շաբաթում «YouTube»-ում ավելի քան 5 մլն դիտում է ունեցել:
Մայք Քինգի խոսքով՝ հայրը ողջ կյանքում երազել է «'57 Chevy Bel-Air» մեքենայի մասին, սակայն ընտանիքը բավական գումար չի ունեցել: «Նա երբեք չէր մտածել, որ երբեւէ ի վիճակի կլինի ձեռք բերել այդ մեքենան, սակայն միշտ խոսում էր այդ մասին: Երբ ես 8 տարեկան է, խոստացա որ 57-ամյակին կգնեմ «'57 Chevy Bel-Air»-ը»,- պատմում է որդին:
57-ամյակին, Մայքն ու նրա քույրը Քինգ-ավագին առջեւի բակ են դուրս բերել ու խնդրել են ավտոտնակի առջեւ խաղալիք վերանորոգել: Երբ հայրը շեղվել է, Մայքն անմիջապես բացել է դարպասը, քույրը բղավել է. «Նայիր ավտոտնակին: Մենք կարող ենք այնտեղ վերանորոգել»:
Հայրը գլուխը բարձրացրել ու նկատել է «'57 Chevy Bel-Air»-ն անմիջապես իր ավտոտնակում: Դրան հուզիչ տեսարան է հաջորդել՝ տղամարդն արտասվել է եւ շնորհակալություն հայտնել որդուն նվերի համար:











