Ես իմ ձայնը, որպես ՀՀԿ անդամ, կուսակցության թեկնածուին եմ տվել: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Գորիսի քաղաքապետի ընտրություններում թիվ 37/3 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողներին ասաց Գորիսի գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը:

«Ես քվեարկել եմ Գորիսի համար»,-ընդգծեց նա, հավելելով, որ որ յուրաքանչյուրն իր ընտրյալն ունի, իսկ ինքը՝ որպես ՀՀԿ անդամ իր ձայնը կուսակցության թեկնածուին է տվել:

«Մենք միասին թիմով աշխատելու ենք: Թեկնածուին փոխանցելու եմ եղած ունակություններս, խորհուրդներ կտամ, առհասարակ խորհուրդ լսում են, բայց թե ինչքան են կատարում, դա էլ արդյունքն է, նշել է գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը:

Նշենք, որ քաղաքապետի թեկնածուներն են անկուսակցական Հրայր Յոլյանն ու ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը։