Ոստիկանությանը հաջողվել է կենդանուն հետ քշել վանդակ: Գետաձիու տիրոջը ձերբակալել են: Տղամարդու մոտ  վայրի կենդանի պահելու իրավունքը հաստատող ոչ մի փաստաթուղթ չի հայտնաբերվել: Թե ինչ պատիժ է նրան սպասվում, չի ճշտվում: Հայտնի չէ նաեւ կենդանու հետագա ճակատագիրը:

Միսիսիպի նահանգի տարեց բնակչուհի Փեմ Ջոնսը շան հետ բակ է դուրս եկել, երբ հանկարծ հայտնաբերել է եւս մեկ կենդանու: Բնականաբար, ամերիկուհին նույն պահին փրկարարների է կանչել: Նրանք երկու մետրանոց կոկորդիլոսի հետ այնքան դաժան են վարվել, որ ներքեւում հրապարակած կադրերը դիտելիս կարեկցանք է առաջանում, հաղորում է Huffington Post-ը:

Արտակարգ իրավիճակների ներկայացուցիչները կոկորդիլոսին լողավազանից որսացել են հատուկ ուռկանի միջոցով, այնուհետեւ ամուր սոսնձել են նրա երախը կպչուն ժապավենով: Դրանից հետո սողունին կապկպել են եւ գցել բեռնատարի թափքին: «Ես ուրախ եմ, որ նրան տարել են, սակայն միեւնույն ժամանակ նրա մեջ ինչ–որ հուզիչ բան կա, այդպես չէ՞», ասել է Փեմ Ջոնսը, հաղորդում է Vesti.ru-ն:

Պետք է նշել, որ անկոչ հյուրերը թափառում են կնոջ և հարեւանների մոտ բավականին հաճախ, քանի որ ամերիկուհին ապրում է ափամերձ գոտում: Արտակարգ ծառայության աշխատակիցների խոսքերով, նրանք կոկորդիլոսին տարել են անվնաս եւ անմարդաբնակ վայր: