Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջեի շրջանում զինվորականների կողմից սպանված քուրդ երիտասարդի թաղումից հետո ցուցարարները մտել են զորամասի տարածք եւ իջեցրել Թուրքիայի դրոշը։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում մեծ արձագանք է գտել Դիարբեքիրի Լիջեի շրջանում ցուցարարների կողմից զորամասի տարածքում գտնվող դրոշի իջեցումը։
Լիջեում օրեր առաջ զինվորականների կողմից սպանված Ռամազան Բարանի թաղումից հետո ցուցարարները ակտիվացել են եւ մտել Լիջեյի ռազմաօդային զորամասի տարածք, իսկ ցուցարարներից մեկը բարձրացել է սյունը եւ իջեցրել Թուրքիայի դրոշը։
Նշեքն, որ Դիարբեքիրի Լիջեյի շրջանում տեղի քուրդ բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում նոր զորամասի կառուցման դեմ։ Բողոքի ակցիաների ճնշման ընթացքում թուրք զինվորականները սպանել են 2 քուրդ ցուցարարի։











