Նախկինում 6 անգամ դատապարտված Արթուր Ապիկյանը մեղադրվում է 2013թ. մայիսի 24-ին Ահարոյան փողոցով քայլող  կնոջ պարանոցից ոսկյա շղթա գողանալու մեջ:

Դեպքի օրը կինը դիմել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության  Քանաքեռ -Զեյթունի բաժին, պատմել, որը իր վզից ոսկյա շղթան պոկել է անհայտ անձը եւ փախուստի դիմել:

Ոստիկանությունը հայտնում է, որ հունիս 4-ին, ոսկյա շղթան գողանալու կասկածանքով ոստիկանության բաժին է բերման ենթարկվել Արթուր Ապիկյանը. տուժողը անձի ճանաչման ներկայացնելու ժամանակ նրան հիշել է, հաստատել, որ նա է գողացել շղթան:

Արթուր Ապիկյանը չի ընդունում իր մեղքը. կարծում է, որ տուժողն իրեն շփոթում է մեկ ուրիշի հետ:

Գործի քննությունը շարունակվում է, վնասի չափը կազմում է մոտ երեք հարյուր հազար դրամ :

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում