Ավստրալացի գիտնականներիը մերձափնյա ջրերում շրջող հսկայական չափերի առեղծվածային արարած են հայտնաբերել, որը 3 մետրանոց սպիտակ շնաձկներ է կուլ տալիս: «Ալֆա-շնաձուկ» պայմանական անունը ստացած ջրային կենդանին կարող է 600 մետր երկարության հասնել, հաղորդում է Metro-ն:

Աննախադեպ չափեր ունեցող կենդանին մարմնի ջերմաստիճանի շնորհիվ է կենսաբանների «ռադարներին» հայտնվել: Գիտնականները փորձել են սարքի օգնությամբ սովորական սպիտակ շնաձկան հետեւել: Այն մի քանի րոպեով անհետացել է տեսադաշտից, եւ ապա մարմնի` գրեթե 30 աստիճանով բարձր ջերմաստիճանով ի հայտ եկել: Քիչ անց հետազոտողները հասկացել են, որ «օբյեկտն» այլեւս կենդանի չէ: Սակայն վերջինիս փոխարեն մեկ այլ` տասնյակ անգամներով մեծ չափերի արարած է հայտնվել:

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը «Ալֆա-շնաձկան» կողմից սննդի ընդունման հետեւանքով էներգիայի բացթողնման արդյունքն է եղել:

Կենսաբանները գլուխ են ջարդում, թե ինչ է իրենից ներկայացնում առեղծվածային «Ալֆա-շնաձուկը»: