Մոսկվայի օղակաձեւ ավտոմոբիլային ճանապարհից ոչ հեռու գտնվող Նեկրասովի շրջանում ճանապարհային միջադեպի վերաբերյալ YouTube-ում տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, որ վարորդը կոտրել է իրեն հրացանով սպառնացող կովկասցու ավտոմեքենայի դուռը:

Հոլովակին կցված նկարագրությանը համաձայն, վարորդ Դմիտրի Նովիկովը, տեսնելով հետիոտնային անցման նշանը, որը սահմանափակում է տվյալ մասում արագությունը մինչեւ 40կմ/ժ, եւ ֆիքսող տեսախցիկը, սահուն կերպով արագությունը դարձրել է 60 կմ/ժ, հաղորդում է Gazeta.ru-ն:

«Դա դուր չեկավ ագրեսիվ վարորդին, ով սերտորեն կցված էր իմ բախարգելին: Նրան թվաց, որ ես ինչ-որ բան եմ սովորեցնում: Այնուհետեւ հանեց հրացանը եւ ուղղեց իմ վրա, որից հետո կրակելու սպառնալիքով հարվածեց դեմքիս», - հաղորդում է Նովիկովը:

Ինքը, Նովիկովը, շարժվելով տեղից դիտավորյալ է դիպել վարորդի դռանը: Նշվում է նաեւ, որ զենքի սպառնալիքի մասին դիմումը արդեն գրված է ոստիկանությունում: