Ռուսաստանցի ուղեւորներ են մահացել Հնդկաստանում ավտոբուսային վթարի հետեւանքով: Հինդուիստ ուխտավոր ուղեւորներով տրանսպորտային միջոցը ընկել է գետը: 13 մարդուց առնվազն երկուսը մահացել, եւս մեկը անհայտ կորած է համարվում, նրան հոսանքն  է տարել:

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի, երկրի հյուսիսում գտնվող Ուտարակհանդ նահանգում: Ընթանալով լեռնային ճանապարհով՝ ավտոբուսն ընկել է Գանգեսի վտակը Բհագիրատհի գետը: Յոթ ուղեւորներ ուղղաթիռով հասցվել են Դեհրադուն քաղաքայի հիվանդանոց: Նրանց բոլորի վիճակը կայուն է, թեեւ բոլորն ունեն բազմաթիվ կոտրվածքներ եւ այլն մարմնական վնասվածքներ: Ուղեւորներից մեկը ողնաշարի պարանոցային հատվածի կոտրվածք է ստացել, հաղորդում է NTDTV.ru-ն: 

Ինչպես հաղորդվում է, ավտոբուսը զբոսաշրջիկներին տեղափոխել է Գանգոտրի քաղաքի հինդուիստական տաճար: Ամենայն հավանականությամբ, նրանք Հնդկաստան ինքնուրույն կերպով ուղեւորված ուխտավորներ են՝ ոչ տուրիստական փաթեթով, քանի որ ռուսական զբոսաշրջային ընկերությունները շրջայցեր չեն կազմակերպում Հնդկաստանի հյուսիս: