«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շարունակում են գործընկերների կողմից տրամադրված օգնությունը բաժանելու եւ տեսանյութեր պատրաստելու նպատակով այցելել սոցիալապես առավել ծանր վիճակում հայտնված ընտանիքներին:
Այն աղքատությունը, որին ականատես ենք լինում ամեն օր, պարզապես սոսկալի է եւ անգամ տեսանյութերով հնարավոր չէ ամբողջովին ներկայացնել:
Կենտրոնի աշխատակիցների այցելությունների ընթացքում երբեմն փորձում են նաեւ հարցախույզի միջոցով պատկերացում կազմել, թե որն է այն հիմնական պատճառը, որ մարդիկ հայտնվել են բառիս բուն իմաստով անելանելի վիճակում: Սոցիալական ծանր պայմաններ ունեցողներից շատերը որպես աղքատության հիմնական պատճառ նշում են համատարած գործազկությունը:
Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:











