Տիգրան Սարգսյանի կառավարությունը տնտեսական կանիբալիզմով էր զբաղվում: Հայտարարությունը հունիսի 11-ին խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Նարիա Զոհրաբյանն է հնչեցրել:  Նրա խոսքով, տպավորություն է ստեղծվում, թե նույն երկիրը երկու տարբեր աշխարհներով է ապրում:  «Առաջին աշխարհն իրական է ու անմխիթար, իսկ երկրորդը` վիրտուալ, որտեղ դատարկության վրա կլորիկ թվեր եք ներկայացնում. Եթե բոլոր ցուցանիշները ստախանովյան տեմպերով են իրականացվում, ինչո՞ւ է Հայաստանը ներդրումային պլանում աշխարհի ամենառիսկային երկրներից մեկը համարվում, եւ ոչ ոք չի ցանկանում կամիկաձե դառնալ` գումարները մեր երկրում ներդնելով», - հայտարարել է խորհրդարանականը:

«Պատասխանը պարզ է` կառավարությունը խժռում է իր իսկ երկիրը: Այդ իսկ պատճառով էլ մեր խմբակցությունը «դեմ» է քվեարկելու 2013թ. պետբյուջեի իրականացման մասին հաշվետվությանը: Այդ հեքիաթներով պարզապես թմրեցնում են մարդկանց ուշադրությունը», - հավելել է պատգամավորը: