Շանթ Հարությունյանին եւ նրա ընկերներին այսօր՝ հունիսի 12-ին, դատարանի դահլիճ բերեցին ծափահարությունների ներքո։ Երբ դատարանի դահլիճ մտավ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ամբաստանյալներին սատարելու եկած Գայանե Առուստամյանը բացականչեց. «Ինչ ծանոթ դեմք է»՝ նկատի ունենալով որ, հենց այդ դատավորն է քննել 7-ի գործը (ֆոտոռեպորտաժ

Նշենք, որ դատարանի դահլիճում է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Եկել եմ այստեղ, որովհետեւ ես Հայաստանի քաղաքացի եմ եւ ցանկանում պաշտպանել Շանթ Հարությունյանի ազատության իրավունքը։ Նա եւս քաղաքացի է եւ արժանի է ազատության, իր ազատությունը մեր երկրի ազատագրումն է»,- ասաց նա NEWS.am-ին։

Նրա խոսքով՝ մեր երկրին պետք են Շանթ Հարությունյանի նման խենթեր։

«Դուք էլ ե՞ք նրա նման խենթ»,- լրագրողի հարցին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես ուզում եմ նրանից ավելի խենթ լինել»։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am