Օրերս Փարիզում մահացած, «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, նախկին պատգամավոր Սմբատ Այվազյանի հոգեհանգիստը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Սմբատ Այվազյանին հրաժեշտ տալու էին գնացել մարտական ընկերները, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, ազատամարտիկներ, երկրապահներ, բարձրաստիճան սպաներ։

Նշենք, որ Սմբատ Այվազյանի վերջին հրաժեշտը կտան Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 13-ին, ժամը 12:00-14:00-ին, հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին՝ «Եռաբլուր» պանթեոնում: