Ադրբեջանցի հայտնի հաղորդավարը եւ պոետ Վիդադի Թաղիզադեն մահացել է ուղիղ եթերում

Պոետի ինքնազգացողությունը վատթարացել է «Dünya TV» հեռուստաալիքի «Bu Sabah» հաղորդման եթերի ժամանակ: Հաղորդավարին փրկել չի հաջողվել:

Վ. Թաղիդազեն վերջերս էր նշել 60-ամյակը: Նա ծնվել է 1954թ. Աղջաբեդինյան շրջանի Շարաֆխանլի գյուղում: 1982թ. ավարտել է Մ.Ֆ. Ախունդովի անվան Ռուսաց լեզվի եւ գրականության Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտը: Հանգուցյալը 10 տարի ռուսաց լեզվի ուսուցիչ է աշխատել Խինդարխ գյուղում:

Ավելի քան 25 տարի Վ. Թաղիզադեն հանդես է եկել հանրապետական մամուլում: Երեք գրքերի հեղինակ է: