Ֆրանսիական Բրետան նահանգում 19-ամյա դեռահասը խեղդվել է գետում «Facebook»-ում «L’eau ou au resto»(«Ջուր կամ ռեստորան») նոր խաղի մասնակցությունից հետո, հայտնում է «Fox News»-ը:

Խաղի էությունը կայանում է նրանում, որպեսզի մասնակիցները նետվեն ծովը կամ գետը, հետո համապատասխան հոլովակը տեղադրեն «Facebook»-ում՝ նշելով այն ընկերներին, ովքեր պետք է «ընդունեն էստաֆետը» եւ նույնպես ջուրը նետվեն: Եթե 48 ժամվա ընթացքում, ընկերը թռիչքը չի կատարում, ապա պետք է վճարի ռեստորանում ընկերների ընթրիքի դիմաց:

Բրետանի ոստիկանությունը հաղորդում է, որ Վիլեն գետը նետվելիս դեռահասը հեծանիվը կապալ է ոտքին եւ դրա հետ միասին նետվել, ինչն ընկերը նկարահանել տեսախցիկով:

«Գետը 6 մետր խորություն ուներ, եւ նա չկարողացավ վերեւ բարձրանալ»,- հայտնել է ոստիկանության սպան:

Հայտնի է նաեւ, որ խաղի մասնակիցներից մեկը Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Կալե քաղաքին մերձակա ավազանում թռիչքից հետո կյանքին սպառնացող վնասվածք է ստացել: