ԱՄՆ-ում քաղցկեղով հիվանդ տղան տեսագրություն է պատրաստել իր կուռքին՝ ամերիկացի ֆուտբոլային աստղ Դեյվիդ Քեսենբերինն օգնելու համար, որի մոտ եւս քաղցկեղ է ախտորոշվել։
7-ամյա Ջեյք Դենիելի խոսքով՝ երբ ինքն իմացել է, որ հոնիսի 10-ին Houston Texans թիմի իր սիրելի խաղացողին նույն ախտորոշումն են տվել՝ սպիտակարյունություն, ցանկացել է օգնել;
«Ողջույն Դեյվիդ, իմ անունը Ջեյք Դենիել է, ինձ մոտ քաղցկեղ էին ախտորոշել դեկտեմբերին, մայիսին ավարտել եմ բուժումս», — ասում է Ջեյքը՝ հույս ունենալով, որ իր կուռքը կտեսնի տեսանյութը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։











