Բրաիզլիայի Ռիո դը Ժանեյրոյում 150 մարդ փորձել է ներխուժել «Մարականա» մարզադաշտ, որտեղ ընթանում էր աշխարհի առաջնության ֆուտբոլային հանդիպում` Ագենտինայի ու Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականների միջեւ: Հակառակորդներին ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան»:
Ոստիկանները շրջափակել են մարզադաշտը, անցնել կարելի էր միայն ցույց տալով տոմսը կամ հատուկ հավատարմագիր: Ցուցարարներին թույլ չեն տվել Ռիո դը Ժանեյրոյում օգտվել մետրոյից` անմիջապես դաշտի մոտ չկուտակվելու համար:
Ըստ ստացված տեղեկության` Black Bloc անարխիստական խմբավորման ծայրահեղականները մարզադաշտի մերձակայքում ավերել են մի բանկի գրասենյակ: Ոստիկանության հետ բախումների ընթացքում տուժել է մեկ ցուցարար, նրան բուժօգնություն է ցուցաբերվել: Խռովությունների վայր է ուղարկվել ոստիկանության մեկ ստորաբաժանում:











