Ձկնորսներ Ռուդիկ Հարությունյանն ու Էմին Կարապետյանը հունիսի 11-ին օրը ցերեկով, ջերմուկի Մամալզա  կոչվող հանդամասում, Արփա գետից էլեկտրահարման եղանակով 25 կարմրախայտ էին բռնել ու իրենք էլ բռնվել իրավապահների կողմից:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք էլեկտրական գեներատորով ջուրն էլեկտրահարել էին, տոպրակը գցել ջուրը եւ որսացել ջրի երես ելած ձկներին: Նրանք որսը կշարունակեին, եթե ոստիկանության Ջերմուկի բաժնի աշխատակիցները նրանց նորամուծությունը տեսնելով, բերման չենթարկեին:

Իրենց ագահության պատճառով իրենք իրենց ցանցն էին ընկել: Ձկները, էլեկտրական գեներատորը, մալուխներն ու ցանցերը առգրավված են, նախապատրաստվում են նյութեր:

Մանրամասները՝ տեսանյութում: