Զբոսաշրջիկները Հարավային Լուիզիանայի ճահճուտներում նավակով ուղեւորություն կատարելու ընթացքում զարմացել են, երբ էքսկուրսավարն իրեն ջուրն է նետել, որպեսզի կերակրի 2 կոկորդիլոսներին ճտով եւ զեֆիրով:

Սակայն զբոսաշրջիկների սարսափը մեծացել այն ժամանակ, երբ անվախ էքսկուրսավարը որոշել է կոկորդիլոսին բերանից կերակրել: Նա զեֆիրը մտցրել է բերանը եւ կանչել է կոկորդիլոսներից մեկին վերցնել այն:

Դեպքը նկարահանել է Օրեգոնի Սենտ Հելենսայի նահանգից Սթեյսի Հիքսը, ով այցելել է Լուզիանա նախորդ շաբաթվա վերջին:

Կնոջ կողմից Facebook-ում տեղադրված տեսահոլովակով կիսվել է սոցիալական ցանցի ավելի քան 100 000 օգտատեր: Էքսկուրսավարը նաեւ գրավել է վայրի բնության ծառայության ներկայացուցիչների ուշադրությունը: Նահանգի օրենքը չի արգելում կերակրել կոկորդիլոսներին, սակայն տվյալ գործողությունը անօրինական է Ջեֆերսոնի շրջանում, որտեղ գտնվում է Airboat Adventures զբոսաշրջային ընկերությունը: Airboat-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել տվյալ իրավիճակը, հաղորդում է FedPost.ru-ն:

Լուզիանայի վայրի բնության եւ ձկնորսության բաժանմունքի նախագահը հայտարարել է, որ վայրի բնության գործակալները եւ շրջանի չինովնիկները ուսումնասիրում են տեսանյութը, որպեսզի պարզեն՝ արդյոք տեղի  ունեցե՞լ է օրենքի խախտում: Դեռեւս մեղադրանք չի առաջադրվել: Սակայն, գերատեսչության ներկայացուցիչները համոզված են, չնայած նրան՝ խախտել է էքսոկուրսավարը օրենքը, թե ոչ, նա միանշանակորեն ռիսկի է դիմել: