Ներկայացվող տեսանյութը երեք մանկահասակ երեխաներով, խարխուլ տնակում, վարձով բնակվող երիտասարդ ընտանիքի մասին է: Գյումրու վագոն-տնակներում բնակվող հարյուրավոր այլ ընտանիքների նման, այս ընտանիքը նույնպես ստիպված է պայքարել ոչ միայն ցրտի եւ խոնավության, այլ նաեւ առնետների դեմ, որոնք վխտում են տնակային ավաններում:

Օգնություն տրամադրելու եւ տեսանյութ պատրաստելու նպատակով նրանց տնակ այցելած «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներին երեխաների մայրը պատմել է, որ գիշերները առնետների ահից չի կարողանում հանգիստ քնել, վախենում է, որ կրծողները կվնասեն քնած երեխաներին: Ի դեպ հենց նկարահանման պահին էլ առնետները ազատ ելումուտ էին անում:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: