Օրերս համացանցում հայտնված ցնցող տեսանյութում պատկերված է, թե ինչպես են վիրաբույժներն աֆրիկացի տղամարդու բերանից բջջային հեռախոս հանում:
Տեսանյութի հերոսն անհայտ տղամարդ է, ով հայտնվել է Հարավային Աֆրիկայի Կլերկսդորպի հիվանդանոցում: Բժիշկները նախ մաքրում են նրա բերանի խոռոչի թուքը, այնուհետեւ մետաղական գործիք են մտցնում՝ հեռախոսը հանելու համար: Երբ այն սկսում է դանդաղորեն դուրս գալ, լսվում են ցնցված վիրաբույժների ձայները: Ոմանք նույնիսկ դժվարությամբ են կարողանում ծիծաղը զսպել:
Տեսանյութը նկարահանել է բժշկական անձնակազմի անդամներից մեկը, ով ներկա է եղել արտասովոր գործողությանը:
Վիրահատական սեղանին հայտնված հիվանդի անունը հայտնի չէ: FederalPost-ի տեղեկացմամբ, որեւէ բացատրություն չկա նաեւ, թե ինչպես է բջջայինը հայտնվել տղամարդու կոկորդում:











