Լենինականի երբեմնի հզոր ձեռնարկություններից մեկում՝ «Լենտեքստիլ» կոմբինատում 50 տարի աշխատած եւ ամբողջ կյանքը հանրակացարանում բնակված միայնակ տարեց կինը ներկայումս էլ շարունակում է բնակվել կիսաքանդ, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ նախկին գործարանային նույն հանրակացարանի շինությունում:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ միայնակ տարեց կինը պատմել է, որ իր աշխատանքային կենսագրությունը Լենինականի տեքստիլ կոմբինատում սկսել է դեռ 12 տարեկան հասակից, այնտեղ իրեն բերել են մանկատնից: Հիմա էլ կարոտով ու ափսոսանքով է հիշում երբեմնի հզոր ու հազարավոր աշխատակիցներ ունեցող ձեռնարկությունը եւ ամեն օր՝ առավոտից մինչեւ ուշ երեկո գնում նստում է նրա փլատակների մոտ:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: