4-ամյա Հայկ Ներսեսյանն ի ծնե ուղեղի կաթված է ստացել, այսօր քայլել եւ ինքնուրույն նստել չի կարողանում, միակ լուծումը վիրահատությունն է, որն էլ կատարվում է միայն Գերմանիայում: NEWS.am-ի խմբագրություն զանգահարած Պայծառ Ներսեսյանը՝ Հայկի մայրը, հայտնեց, որ որդու վիրահատության համար 60 հազար եվրո է անհրաժեշտ:
«Տղաս ծնվել է «ՄՈՒԿ»-չորս վերջույթների պարեզ - ով (детский церебральный паралич, спастическая квадриблегия, двусторонний паралитичесвкий): Բժիշկները խորհուրդ էին տալիս հրաժարվել երեխայից` պնդելով, որ անհաս է եւ չի ապրի: Հայրը հրաժարվեց, իսկ ես չհանձնվեցի եւ պայքարում եմ առ այսօր: Հակառակ բժիշկների պնդումների՝ տղաս շատ խելացի, կենսուրախ եւ իր տարեկիցների համեմատ նույնիսկ բավականին ընդունակ երեխա է: Նրան միայն պակասում է սեփական ոտքերի վրա կանգնելն ու քայլելը, որի միակ լուծումը վիրահատությունն է, եւ որը կատարում են միայն Գերմանիայում»,- ասաց նա:
Վիրահատության համար փոքրիկ Հայկին անհրաժեշտ է 60 հազար եվրո: Գումարի մի մասը Պայծառը կարողացել է գտնել՝ 25 հազար եվրոն:
«Հայկս երազում է ֆուտբոլիստ դառնալ, հասակակիցների հետ դպրոց գնալ… Երեխայի մոտ արդեն սկսվել են անհանգստացնող ցավեր, իբրեւ միայնակ մայր՝ այլեւս ելքեր եմ փնտրում՝ ապավինելով մարդկանց»,- ավելացրեց տիկին Պայծառը:
Հայկ Ներսեսյանի օգնելու համար ՎՏԲ բանկում բացվել է հաշվեհամար՝
AMD 16046032978400
RUS 16046032978403
USD 16046032978401
EUR 16046032978402
ArCa քարտ`
6769 3071 0003 1522












