Ferrari-ի հատուկ բաժինը՝ Special Projects-ը, 4.2 մլն դոլար արժողությամբ Ferrari F12 Berlinetta TRS եզակի օրինակով ավտոմեքենա է թողարկել:
Special Projects-ը զբաղվում է կոնկրետ պատվիրատուի ցանկությամբ եզակի սուպերմեքենաների թողարկմամբ: Mail.ru-ի փոխանցմամբ, այն եզակի օրինակով ավտոմեքենաներ է արտադրել երաժիշտ Էրիկ Կլեպտոնի եւ ամերիկյան ռեժիսոր-կոլեկցիոներ Ջեյմս Գլիկենհաուսի համար:
Ferrari F12 Berlinetta TRS-ն արտադրվել է անհայտ հաճախորդի համար, ով ցանկացել է, որպեսզի մեքենան ունենա տարգա թափք եւ էներգիայի վերականգնման KERS համակարգ, որը տեղադրված է Ferrari Ֆորմուլա 1-ի մեքենաներում:
Այս համակարգը հնարավորություն է տալիս կարճ ժամանակով մեծացնել շարժիչի հզորությունը, իսկ այդ նշանակում է, որ Ferrari F12 Berlinetta TRS-ն ունենալու է դինամիկ ավելի տպավորիչ բնութագիր, քան Ferrari F12 Berlinetta cupe-ը, որը մինչեւ 340 կմ/ժ արագություն է բացում, իսկ առաջին 100 կմ-ի համար մեքենային 3.1 վայրկյան է պահանջվում:





























