Իտալական Lamborghini-ի վարորդ Արմեն Գրիգորյանը, ով հունիսի 18-ի գիշերը բախվել է Մոսկվայի առեւտրի կենտրոններից մեկի ցուցափեղկին, խոստացել է ՃՏՊ-ից հետո լավ հարբել: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

«Ես գնում եմ հարբելու, կհանդիպենք մի քանի շաբաթից»,- գրել է նա:

ՃՏՊ-ն տեղի է ունեցել հունիսի 18-ի գիշերը: Ավտոմեքենայի վարորդ, մոսկվաբնակ 29-ամյա մենեջեր Արմեն Գրիգորյանը, անցնելով Պետրովկա փողոցով, կորցրել է մեքենայի կառավարումը՝ դուրս գալով մայթեզր, կոտրել է էլեկտրասյունը, արգելապատնեշն ու հանրախանութի ցուցափեղկը: Ավելի ուշ նա հայտարարել է, որ վթարի պատճառ է դարձել սայթաքուն նշումն ու ցածր ջերմաստիճանը:

Վթարի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Վնասվել է 12 միլիոն ռուբլի արժողությամբ Lamborghini Murcielago-ն: Ըստ Лента.Ру-ի, հանրախանութի մամուլի ծառայությունը հրաժարվել է կատարվածի առնչությամբ մեկնաբանություններ տալ: