Ադրբեջանցի պաշտոնյաները եւ «արքայական» ընտանիքի անդամները շարունակում են բարեկամաբար ուրախացնել հանրությանը:

Ադրբեջանի նախագահի դուստրերը՝ Լեյլա եւ Արզու Ալիեւաները վաղուց արդեն հայտնի են բանաստեղծություններ գրելով:

Եւ ահա համացանցում հայտնվել է նախագահի դուստրերի ստեղծագործական ջանքերի նոր պտուղը: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, «Հավատա սիրուն» անվանումով երգը կատարում է Ադրբեջանի վաստակավոր արտիստուհի Մանանան:

Հատկանշական է, որ Լեյլա Ալիեւայի բանաստեղծության համար երաժշտությունը գրել է Արտակարգ իրավիճակների նախարար եւ կոմպոզիտոր Քյամալեդին Հեյդարովը, որը հայտնի կոռուպցիոներ է եւ կաշառակեր: