Վրաստանի ՆԳՆ Գլխավոր տեսչությունը որոշել է աշխատանքից ազատել մայրաքաղաքային վարչության աշխատակիցներին, որոնք հունիսի 17-ին սկզբում իրար հետ էին վիճել, հետո վիրավորանք էին հասցրել պարեկային ոստիկանության աշխատակից գործընկերներին:
Ըստ ՆԳՆ-ի՝ աշխատանքից ազատվել են ներքին գործերի Հին Թբիլիսիի վարչության աշխատակիցներ Իրակլի Դարախվելիձեն, Ռեւազ Կակալաշվիլին եւ Գիվի Գամեզարդաշվիլին: Միջադեպը տեղի է ունեցել Թբիլիսիում:
Նախօրեին ՆԳՆ ներկայացուցիչների կռվի տեսագրությունը տարածել էր տեղական «Տաբուլա» հեռուստաալիքը: Ընդ որում՝ նշվել էր, որ նրանք հարբած են եղել, փոխանցում է «Նովոստի-Գռուզիան»:
ՆԳՆ-ի աշխատակիցները, որոնք միջադեպի պահին քաղաքացիական համազգեստով են եղել, հայտարարել են, որ դա ընկերական վեճ է եղել, այլ ոչ լուրջ կռիվ:











