Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել ինտերնետում հայտնված տեսագրությունը, որում թուրք զինվորները երգում PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) հիմնն ու այլ երգեր։
Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ ինտերնետում հայտնված սկանդալային տեսագրությունից հետո հայտնի է դարձել, որ տեսանյութն արվել է Կայսերի քաղաքում տեղակայված Առաջին հատուկ նշանակության բրիգադում։
Կայսերիի նահանգապետ Օրհան Դյուզգյունը հայտնել է, թե Կայսերիի Առաջին հատուկ նշանակության բրիգադում հիշյալ տեսանյութի հետ կապված հետաքննություն է սկսվել։
Նշենք, որ PKK-ն Թուրքիայում, Եվրոպական մի շարք երկրներում եւ ԱՄՆ-ում համարվում է ահաբեկչական կառույց: PKK-ն Թուրքիայում զինված պայքար է մղում քրդերի իրավունքների համար։











