Երեւանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, նախկինում դատված Ռաֆիկ Մելքոնյանը մեղադրվում է Նոր Նորքի հայորդաց տնից գողություն կատարելու մեջ:
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 4-ին: 40-ամյա Ռաֆիկ Մելքոնյանը մտել է հայորդաց տուն եւ հանդերձարանից գողացել պարային խմբակ հաճախած երեխաներին պատկանող 25 հազար դրամը եւ 6 հատ բջջային հեռախոս:
Ռաֆիկ Մելքոնյանը հունիսի 12-ին բերման է ենթարկվել ոստիկանություն, որտեղ խոստովանել է կատարած հանցանքը: Նրա խոսքով՝ ինքը հարբած է եղել եւ չի հասկացել, թե ինչ է անում:
Նախաքննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











