Բուլղարիայում զոհվել է առնվազն 10 մարդ եւ տուժել մի քանիսը՝ Վառնա քաղաքում տեղատարափ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղների պատճառով, հայտնել է տեղի ոստիկանությունը։
Տեղի հեռուստաալիքները ցուցադրել են քաղաքի ջրածածկ փողոցների կադրեր։ Ջրի մակարդակը հասել է մեկ մետրի։ Արտակարգ ծառայությունները փորձել են օգնել իրենց տներում դիրքավորված մարդկանց, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հարյուրավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության եւ պարենի։ Հոսանքը քշել է տասնյակ մեքենաներ։
Բուլղարիայի շատ քաղաքներում ուժեղ անձրեւներ եւ կարկուտներ են։ Ըստ եղանակի տեսության՝ հունիսի 20-ին իրավիճակը քիչ կփոխվի։











