«Փրայմ Քրայմ» գործակալության տվյալով՝ երեկ Ռուսաստանից  35-ամյա «օրենքով գող» Գիզո Կարդավային  արտաքսել են Վրաստան:

Հաղորդվում է, որ 2010 թ.-ից սկսած Գիզոն վեց անգամ արտաքսվել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմաններից, ինչը նրան երբեք չի խանգարել անարգել  ետ վերադառնալ: Վերջին անգամ նա արտաքսման էր ենթարկվել  անցյալ տարվա դեկտեմբերին, եւ շուտով, չնայած արգելքներին, հայտնվել  Ռուսաստանում, փոխանցում է «Փրայմ Քրայմը»:

Հունիսի 12-ին Գիզո Կարդավան նորից  ձերբակալվել էր՝ միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար, մերձմոսկովյան Նեմչինովկայում գտնվող շքեղ  քոթեջների ավանում:  Անցյալ շաբաթն  «օրենքով գողն» անցկացրել է ապօրինի  ներգաղթյալների համար նախատեսված հատուկ ընդունարանում, որտեղ  պարբերաբար հայտնվում է: