Երևանի թիվ 177 հիմնական դպրոցում  «Հայոց պատմություն» առարկայից միասնական ընդունելության քննություն հանձնող դիմորդներին այսօր՝ հունիսի 20-ին, այցելած Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին դիմորդներից մեկը առաջարկեց իր հետ սելֆի (ինքնանկար)  անել, սակայն նախարարը հրաժարվեց:

«Հիմա չի կարելի: Քննություններից հետո կգաս նախարարություն, բայց եթե բարձր ստանաս՝ 15 կամ 16»,- դիմորդին ասաց նախարարը եւ հորդորեց տրամադրվել քննության:

Նշենք, որ այսօր դիմորդները միասնական ընդունելության քննություն են հանձնում «Հայոց պատմություն» եւ «Քիմիա» առականերից: Մինչեւ այս դիմորդները քննություն էին հանձնել նաև «Մաթեմատիկա»,   «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Ընդհանուր պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Օտար լեզու» առարկաներից: