Հեղինակավոր J.D. Power and Associates վերլուծական գործակալությունը հրապարակել է ամերիկյան շուկայում վաճառվող տարբեր մակնիշների նոր ավտոմեքենաների որակի վարկանշային ցանկը։ 

Ցանկը կազմվել է մեքենաների 85 հազարից ավելի սեփականատերերի շրջանում անցկացված հարցման արդյունքում։ Պատասխանողները հայտնել են այն խափանումների մասին, որոնց իրենք բախվել են մեքենաների շահագործման առաջին 90 օրվա ընթացքում, փոխանցում է Newsru.co.il-ը։

Ցանկում կա 32 բրենդ։ Բրենդի դիրքը որոշվել է անսարքությունների թվով։ Ամենաորակյալը  Porsche-ն է (74), վերջին տեղում է Fiat-ը (206)Լ

J.D. Power and Associates-ի կազմած տարբեր մակնիշների նոր ավտոմեքենաների որակի ցանկը.

Porsche (74)

Jaguar (87)

Lexus (92)

Hyundai (94)

Toyota (105)

Chevrolet (106)

Kia (106)

BMW (108)

Honda (108)

Lincoln (109)

Audi (111)

Chrysler (111)

Cadillac (115)

Mercedes-Benz (115)

Volvo (115)

Ford (116)

GMC (116)

Ram (116)

Buick (120)

Nissan (120)

Dodge (124)

Land Rover (127)

Infiniti (128)

Volkswagen (128)

Acura (131)

MINI (133)

Subaru (138)

Mazda (139)

Scion (140)

Mitsubishi (145)

Jeep (146)

Fiat (206)