Audi-ն զարգացնում է նոր տեխնոլոգիա՝ ավտոմեքենաների լուսարձակների համար օգտագործելով լազեր
Գերմանացի ավտոարտադրողը R8 LMX-ի նման լուսարձակների առաջին շարքն է թողարկում:
Նույն տեխնոլոգիան է ներդրել նաեւ BMW փորձարկումների արդյունքներում, լազերային լույսը լուսավորում է 600 մետր ճանապարհային հատված, այսինքն՝ ավելի շատ, քան այդ նույն պայմաններում լուսադիոդային լուսարձակները, հաղորդում է Euromag.ru-ն:
570 ձիաուժ շարժիչով Audi R8 LMX-ը R8 շարքի ամենահզոր ավտոմեքենան է: Ավտոմեքենան հագեցված է փոխանցման 7 աստիճան տուփով, 3,4 վայրկյանում հավաքում է 100 կմ/ժ արագություն: Առավելագույն արագությունը հասնում է 320 կմ/ժ:
Audi R8 LMX –ի արժեքը 35 600 եվրո է կազմում:





























