Բրիտանական «լյուքս» դասի ավտոմեքենաներ արտադրող Bentley ընկերությունը խաղալիք մեքենա է թողարկել:

Bentley-ի երկրպագուներին դեռեւս անսպասելի նորույթն է առաջարկվել, որը նախատեսված է 2-5 տարեկան երեխաների համար:

Ինչպես Bentley-ի իրական մեքենաները, խաղալիքը նույնպես արտադրվել է լավագույն նյութերից եւ ունի յուրահատուկ դիզայն, նշում է գերմանական Handelsblatt պարբերականը:

Մեքենան ծածկված է կանաչ լաքով, նստատեղերը կաշվից են, իսկ անիվները՝ ալյումինից: Յուրաքանչյուր մեքենա իր առանձին համարանիշն ունի:

Խաղալիքը կարելի է պատվիրել Bentley-ի օնլայն-բուտիկում: «Հասուն» մոդելների համեմատությամբ, առաջարկը շատ ձեռնտու է՝ ընդամենը 3200 ֆունտ (մոտ 4 հազար եվրո): Ընդ որում, մեքենայի հետ տրվում է նաեւ փայտե ավտոտնակ, հաղորդում է Euromag.ru-ն: