Lexus ընկերությունում քննարկում են փոքր ամենագնացի ստեղծման հնարավորությունը, որը NX քրոսովերի մոդելային շարքում կլինի: Այս մասին հայտնել է ընկերության եվրոպական ստորաբաժանման ղեկավար Ալեն Յութենհովենը:

 Յութենհովենը նաեւ հայտնել է, որ ֆլագմանական LS սեդանին քառացիլինդր շարժիչների տեղադրման հեռանկար չի տեսնում: Ավելի շուտ, մինչեւ 2020թ. մոդելը կարող է ուժային սարքավորում ստանալ վառելիքային բջիջներում:

Ըստ Յութենհովենի` նման ամենագնացը կարող է լավ ընդունելություն գտնել ճապոնացի, չինացի եւ եվրոպացի հաճախորդների շրջանում:

Թոփ մենեջերը նաեւ նշել է, որ Եվրոպայում վաճառվող մեքենաների 60%-ը արժե 40 հազար եվրո: Փոքր քրոսովերը կարող է ընդլայնել ապրանքանիշի մոդելային շարքը եւ նոր հաճախորդներ  գրավել, փոխանցում է Motor կայքը:

Lexus –ը NX կոմպակտ ամենագնացը ներկայացրել էր ապրիլին` Պեկինի ավտոսրահում: